▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնես՝ ե՞րբ են այդ 10+ չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսները վերջին անգամ նայել Հայաստանի քարտեզին

Հայոց Եկեղեցու պառակտմանն ուղղված գործողություններին միանալով՝ սուտ հոգևորականները, հատկապես չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսները, իրենց հիվանդագին եսամոլության և անպատասխանատվության հետ մեկտեղ ի ցույց են դնում նաև տարրական անգրագիտություն՝ Հայաստանի շուրջ ձևավորված ծայրաստիճան վտանգավոր աշխարհառազմավարական իրադրության վերաբերյալ։ Ի պաշտոնե նրանք պարտավոր էին գիտակցել, որ երկիրը ցանկացած վայրկյան կարող է ենթարկվել ադրբեջանական ներխուժման, և նման պայմաններում ժողովրդին ներքին հակամարտության մեջ ներքաշելն ու միմյանց դեմ հանելը (ինչն էլ հենց թշնամիների ու խունտայի նպատակն է) բոլոր առումներով անթույլատրելի է և պարզապես մեծագույն մեղք է։

Տեսնես՝ ե՞րբ են այդ 10+ չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսները վերջին անգամ նայել Հայաստանի քարտեզին։ Տեսե՞լ են, որ Արցախն այլևս չկա, և ադրբեջանական զորքերը արդեն ներթափանցել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Հետևո՞ւմ են արդյոք միջազգային լրահոսին։ Լսե՞լ են, որ Թրամփն ու նրա ընկեր ֆաշիստ Էրդողանի հայատյաց շնիկ Ալիևը բացեիբաց հայտարարել են միջազգային իրավունքի մահվան մասին։ Իսկ եթե լսել են՝ հասկացե՞լ են, թե դա ինչով է սպառնում Հայաստանին։ Տեղյա՞կ են, որ Իրանում լուրջ խռովություն է բռնկվել։ Լսե՞լ են, որ Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են նոր հարված հասցնել Իրանին, և այդ ամենը, Աստված չանի, կարող է Հայաստանի, բոլորիս, ինչպես նաև հենց իրենց փառասեր ոչուփուչ անձերի համար ունենալ ողբերգական հետևանքներ՝ ոչ թե հեռավոր ապագայում, այլ բառացիորեն մի քանի օր կամ շաբաթ անց։

Այս նեղճակատները թեկուզ մոտավոր պատկերացում չունեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակի մասին։ Նրանք չափազանց բարձր ու «վեհ» պաշտոնների են հասել ոչ թե լայն գիտելիքների և անձնական արժանիքների շնորհիվ, այլ բախտի քմահաճույքով՝ կեղծելով, ստելով և միաժամանակ սուրբ ձևանալով։

Այս մարդկանցից ազատվելով՝ մեր Եկեղեցին կազատվի ծանր ու ճնշող բեռից, նոր շունչ ու արյուն կստանա և ապագայում չափազանց զգուշավոր կլինի կադրային հարցերում։ Իսկ այդ 10+-ը չեն էլ գիտակցում, որ ինչ պաշտոն էլ նրանց ժամանակավորապես «պարգևի» Փաշինյանը, նրանք այլևս հայության և Հայոց Եկեղեցու հետ հոգևոր կապ չեն ունենալու և վերածվելու են սովորական չինովնիկների։ Թեև, ինչպես ասում են ռուսները՝ туда им и дорога։

Աստվածն առաջ։

Մատթեոս 12։25.

«Ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանված է՝ կավերվի, և ամեն տուն կամ քաղաք, որ իր մեջ բաժանված է՝ չի կարող կանգուն մնալ»։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее