Այսօր՝ փետրվարի 24-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երեկ՝ խաղաղ հավաքի ժամանակ, ոստիկանության գործողություններին։
«Ես ընդամենը տեսել եմ, որ Դաշնակցության պատասխանատուն վազում էր, և հետևից ոստիկաններ էին վազում»։
Իսկ լրագրողի դիտարկմանը, թե վերջինիս բերանից արյուն էր գալիս, Քոչարյանն ասել է․
«Բերանից արյուն չէր գալիս․․․ Ես տեսել եմ արյուն, բայց դա ուժ կիրառելու արդյունքում էր, թե անհաջող գրկախառնության, չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ ոստիկանապետը հանձնարարել է նմանատիպ դրվագները ծառայողական քննության ենթարկել, սպասենք այդ արդյունքներին»,- նկատել է Քոչարյանը։