▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ 2 տարեկան Տիգրանի դին հայտնաբերելու վայրից

***

Տեսանյութը՝ 2 տարեկան Տիգրանի դին հայտնաբերելու վայրից՝ դիտեք մեր տելեգրամյան ալիքում

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք 2-ամյա Տիգրանի փոքրիկ մարմինը հայտնվեց գետում․.. 20 օր շարունակ փրկարարներն արեցին հնարավորն ու անհնարինը… ու ցավոք այս ընթացքում ողբերգության հաշվին փիառվողների պակաս չկար… հիմա էդ էքստրասենսները չեն ամաչում, որ օրը մի բան էին հայտարարում, որ լայք հավաքեին, խաղում էին մարդկանց հույզերի հետ։
Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին…»։

***

Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ-ի (ծնված 2023թ․) դին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը)։

Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և շուրջ ոստիկանության 800 ծառայող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее