▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ ողբերգական վրաերթի վայրից

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկ Ա-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքերը ծնկից ներքև կտրվել էին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր վրաերթի հարևանությամբ գործող «Ֆուդ կորտ» սննդի կետում՝ որպես մաքրուհի, և հենց սննդի կետի դիմաց անհայտ անձինք քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ և այն իրենց համար դարձրել են արհեստական անցում ու հավանաբար հետիոտնը կա՛մ այդ հատվածով է անցել, կա՛մ փորձել է այդ հատվածով հասնել ֆուդ կորտ:

Նման դեպքերը նվազեցնելու համար ճիշտ կլինի, որպեսզի Կառավարությունը այդպիսի օբյեկտների մոտ կառուցի վերգետնյա անցումներ, քանի որ և՛ ավտոմեքենաների շարժն է շատ, և՛ հետիոտների, ու վերջինները ստիպված կտրում- անցնում են այդ հատվածները ու շատ դեպքերում վրաերթի են ենթարկվում, որոնց մեծ մասի դեպքում ժամանած բժիշկներն արձանագրում են նրանց մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее