ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են
տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները
/չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով
խոսել և այլն/:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ
տարածվող լուրերը չեն համապատասխանում
իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների
ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով
անտեղի են:
Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով
իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ
փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված
իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ,
արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի
միջոցով»:
Տեսահսկող սարքերով չեն արձանագրվում մեքենայի սրահում կատարվող խախտումները. Աշոտ Ահարոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


