Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որում կա ընտանեկան տաք միջավայր, առօրյա կենցաղ համեմված ջան ու ջիգյարով: Երգիչ Զարեհ Խաչատրյանը վաղուց է հայտնի երաժշտական ասպարեզում, թերևս ժամանակն էր նաև ներկայանալ տեսահոլովակով:
Ում մտահղացմամբ էր տեսահոլովակը նկարահանվել այդպիսի մոտեցմամբ:
Ասեմ, որ երգը վաղուց էր պատրաստ, բայց մտածում էի, որ տեսահոլովակը պիտի տարբերվի, այդ պատճառով մտովի շատ եղան տարբերակներ, սակայն ընտրեցի ամենապարզը, որը կա բոլորի կյանքում: Տեսահոլովակում մեծ առումով մենք ենք, մեր կյանքը, պատկերները սրտամոտ են շատերի համար:
Որ ժանրում եք հիմնականում հանդես գալիս:
Հանդիսատեսը շատ վաղուց ինձ ճանաչում է որպես ռուսական շանսոններ կատարող երգիչ;
Միայն ռուսալեզու երգեր եք կատարում:
Այո, հիմնականում երգում եմ ռուսերեն լեզվով: Ինձ լսող լսարանը կարծես թե սովորել է, որ իմ ելույթները հնչեն ռուսերեն , հայերեն երգում եմ ընկերներիս համար:
Առաջիկայում նոր տեսահոլովակների ականատես կլինենք:
Շնորհակալ եմ իմ կողքին գտնվող այն մարդկանց , ովքեր ոգևորեցին ինձ նկարահանելու առաջին տեսահոլովակս, արձագանքները այնքան են ազդեցություն են թողել , որ կանգ առնել չեմ կարողայլևս: Կարճ ժամանակ անց կլինի հաջորդը , ավելին այն նկարահանված է , ցուցադրությունը երբ կլինի թող անակնկալ լինի երգրպագուների համար:
Հեղինակ՝ Լուսինե Արշակյան