Անդրե Սիմոնյանն ու Սիբիլը ներկայացրել են նոր «Քեզ եմ երգելու» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, գործիքավորումը՝ Կարեն Անանյանի, տեսահոլովակի ռեժիսոր՝ Դավիթ Այվազյան։


