▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Մերի Քոչարյան՝ «Այ-այ»

Մերի Քոչարյանը հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր՝ «Այ-այ» երգի տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն է երգչուհու երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը, երաշժտության և գործիքավորման հեղինակն է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, ով նկարահանել էր նաև Մերիի առաջին՝ «Ոնց համոզեմ» երգի տեսահոլովակը: Նշենք, որ տեսահոլովակը ունի ավելի քան 3 միլիոն դիտում և սիրված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի շրջանում:

Տեսահոլովակը պատմում է «Նոր ալիք» միջազգային մրցույթին Մերիի ելույթների, ետնաբեմում տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Նշեմ, որ իմ նոր «Այ-այ» երգը գրվել էր հատուկ Նոր ալիք երգի մրցույքի համար: Ես ինքս ցանկացա, որ տեսահոլովակը ստեղծվի այդ օրերին արված կադրերով, քանի օր երբեք չեմ մոռանա այդ հաճելի օրերը: Հուսամ՝ հանդիսատեսին դուր կգա իմ երգը և տեսահոլովակը, քանի որ այն շատ ռիթմիկ և մանկական երգ է»-նշում է Մերին:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее