▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակը պետք է չզիջեր երգին. Ջուսը՝ ՀՀ-ի 25-ամյակին նվիրված երգի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Յուրօրինակ, չկրկնվող ու սեքսուալ կերպարներով հանդես եկող Ջուսը Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված տեսահոլովակ է նկարահանել, իսկ մանրամասներով կիսվել է կայքի հետ:

«Ինձ միշտ հարցնում էին, թե ինչու հայերեն չեմ երգում, իսկ ես մշտապես պատասխանում էի՝ կերգեմ այն ժամանակ, երբ կգտնեմ հզոր ու լուրջ երգ: «Հայաստան» երգը հենց այդպիսին է՝ հզոր, ազդեցիկ ու խորիմաստ: Երգի խոսքերի հեղինակն է տաղանդավոր ու հիանալի մարդ, երգահան Աղասի Գեւորգյանը, իսկ գեղեցիկ գործիքավորումն իրականացրեց Գուժը»,- նշեց Ջուսը:
Իր համար շատ կարեւոր նշանակություն ունեցող «Հայաստան» երգի տեսահոլովակը երգչուհին վստահել է Լայերտ Համբարյանին.

 «Քանի որ երգն իսկապես ազդեցիկ է, ուստի տեսահոլովակը պետք է չզիջեր երգին: Որոշեցի համագործակցել Լայերտ Համբարյանի հետ, ում մտքերը շատ դիպուկ իրականացրեց օպերատոր Վարդգես Մանուկյանը: Նկարահանումները իրականացվել են Դիլիջանում, հատկապես Հաղարծին վանքում. այնտեղի շքեղ բնությունը շատ համահունչ է իմ հայրենիքի մասին երգին, թեպետ որոշ կադրեր կան, որոնք տաղավարում ենք անցկացրել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее