▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսագրի՛ր տունդարձը». զինվորին վերաբերող նոր նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նոր նախագծի մասին, որը կոչվում է «Տեսագրի՛ր տունդարձը»:

 

«Այս տարվա հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում, կայացավ զորացրվող զինվորներին նվիրված «Ես գալիս եմ տուն» երգի պրեմիերան։ «Զինուժ»-ն այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեց՝ զորացրվող զինվորների մասնակցությամբ։ Նկարահանումները կազմակերպվեցին այնպես, որ նրանց հանդիպումը հարազատների հետ վերջինների համար անակնկալ լինի։ 
Կարծում ենք՝ սա կարող է գեղեցիկ ավանդույթ դառնալ։ Առաջարկում ենք սեփական նախաձեռնությամբ, զորացրվող զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման անակնկալ նկարահանումներ կազմակերպել, տեսանյութերն ուղարկել media@mil.am էլեկտրոնային հասցեով, և «Զինուժ»-ը պարբերաբար նոր տեսահոլովակներ կպատրաստի:

Զորակոչվողներին՝ բարի ծառայություն, զորացրվողներին՝ բարի վերադարձ»,- գրել է ՊՆ խոսնակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее