▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսա, թե որքան բարդ պայմաններում են ապրում մարդիկ.Արշավորդը՝ Վարդենիսից դեպի Հադրութ անցած ճանապարհի մասին

Հայ լեռնագնացների միությունն իր առջև խնդիր էր դրել մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբն ավարտել Հայաստանի առավել հայտնի 40 արշավային արահետների գծանշումները: Այս պահին ավարտվել է 30-ի գծանշումը:

Դրանք տեղադրվում են այն վայրերում, որտեղ կա մոլորվելու հնարավորություն: Այս առիթով հունիսի 8-10-ը լեռնագնաց, արշավորդ Թելմա Ալթուն Ղազարյանը վազել է Վարդենիսից դեպի Հադրութ (ավելի քան 283 կմ)` «Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» հասարակական կազմակերպության համար դրամահավաք անելու նպատակով:

«Մեր նպատակն արահետները սարքելն ու էկոզբոսաշրջությունը զարգացնելն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թելման՝ ընդգծելով, որ ուրախ էր նաև իր հայրենակիցներին բոլոր ճանապարհներին տեսնելու համար, չնայած իրենց մեծ ցավ է պատճառել նրանց ապրելակերպը.

«Ես տեսա, թե որքան բարդ պայմաններում են ապրում մարդիկ ու դա հուզեց ինձ: Հանդիպեցի երեխաների, որոնց հեծանիվը սարքին չէր: Հարցրի՝ հայրիկը չի՞ կարողանում սարքել, ասացին՝ նա զինվորական է եղել, թշնամու գնդակից է զոհվել: Ցավալի է շատ»,-նշեց Թելմա Ալթուն Ղազարյանը:

Շարունակելով վերջինին՝ «Հայ լեռնագնացների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը նշեց.

«Հայաստանում, Արցախում ցանկանում ենք զարգացնել էկոտուրիզմը: Մենք ներկայացնում ենք Լոս Անջելեսի լեռնագնացների խումբը: Ով ցանկություն ունի՝ կարող է մեզ միանալ, միակ պայմանը հայկական մշակույթի նկատմամբ համակրանք ունենալն է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее