▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեր Վրթանեսը ոչ թե մեղք գործելու համար է ինֆարկտ ստացել, այլ՝ ձեր նման բորենիների արարքի». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օպերայի տնօրենի «օգնական» կոչված սուբյեկտը «գաստրոլներով» հիմա էլ Մասիսում է։ Տվյալ երևույթն ասում ա, թե՝ «ես չեմ իմացել, որ կաթողիկոսի գերեզմանի վրա եմ բարձրացել, ես մեղք չեմ գործել, ինքը (նկատի ունի Տեր Վրթանեսին) սուտ խոսեց, թե խմած ենք, դրա համար էլ Աստծու պատիժը ստացավ»։
Հիմա մարդ չգիտի՝ էս արարածին ի՞նչ ասի, խղճա՞, թե՞ համարժեք պատասխան տա։
Իր կյանքում ոչ մի բան չստեղծած ոչ մի բանը՝ արժանապատիվ Տեր Հոր հասցեին բարբաջանք ա դուրս տալիս՝ ընդհանրապես պատկերացում չունենալով, թե Տեր Վրթանեսն ինչ եզակի հոգևորական է ու եկեղեցու հավիտենական ուխտին հավատարիմ հոգևորական։
Ի տարբերություն ձեր ծախու գանձագող 10-յակի ու նրանց սատարող անբարո մի քանի տերտերի, Տեր Հայրը գիտի որտեղ է կանգնած, ու հանուն ինչի է սրտամկանի կաթված ստացել։ Ու դու, ու քո տերերը, շատ պիտի ապաշխարհեք, մեղքերի թողություն տաք, ու ձգտեք, որ Տեր Հոր ստեղծած արժեքի կեսի կեսին հասնեք։
Դրան ասեմ, որ Տեր Վրթանեսը ոչ թե մեղք գործելու համար է ինֆարկտ ստացել, այլ ձեր նման բորենիների արարքի համար, թե ոնց կարելի է շարքային կենդանու նման գրոհել Մայր Աթոռը, փորձել դուռը ջարդել ու Կաթողիկոսների շիրիմի վրա սմբակներով բարձրանալ։
Տեր Վրթանես ջան, հարգանքներս, պինդ կաց ու առողջ․․․
Հ․գ․ Հա՛յր, ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում․․․»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее