Life.panorama.am-ը գրում է. Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ դերասանուհի Շողեր Թովմասյանը կայքի հետ խոսել է իր նոր ֆոտոշարքի, եւ բաց լուսանկարներում գռեհկության սահմանին չհասնելու մասին:
«Այս ֆոտոշարքը շատ վաղուց էր պլանավորված: Այնքան էի այն հետաձգել, որ վերջերս պարզապես չկարողացա կրկին մերժել լուսանկարիչ Աստղիկ Միրաքյանին եւ ընդամենը մի քանի ժամում իրանացրինք այս ֆոտոշարքը: Ինձնից պահանջվեց պարզապես կարմիր շրթներկ քսել եւ նստել աթոռին»,- նշեց Շողերը:
Ի դեպ՝ դերասնուհու համար կարմիր շրթներկը կնոջը յուրահատուկ գրավչություն է հաղորդում:
«Ես կարմիր շրթներկ օգտագործում եմ՝ ելնելով տրամադրությունիցս: Դա կնոջ համար ներքին մի հոգեվիճակի արտահայտում է: Կարմիր շրթներկի ժամանակ մի սկզբունք ունեմ, եթե այն պետք է օգտագործեմ, ապա հրաժարվում եմ աչքերս ընդգծել եւ մեծամասամբ հագնում եմ սեւ հագուստ: Իրականում, հազվադեպ եմ կարմիր շրթներկ օգտագործում, առօրյայում գրեթե չեմ շպարվում եւ հագնվում եմ սպորտային ոճով»,- նկատեց նա:
Իր կերպարների մասին խոսելիս՝ Շողերը նշեց, որ նախապես չի մտածել, թե ինչպես է ներկայանալու, իսկ հիմա արդեն պատրաստի լուսանկարները տեսնելուց հետո, դերասանուհին այսպես բոնորշեց.
«Գիտեք, նկարներին նայելիս՝ ինձ թվում է, որ շեշտված է դիմագծերից յուրաքանչյուրը՝ քիթը, շուրթերը, պարանոցը, մարմինը, հետեւաբար դրանք ինձ համար շատ օրգանիկ լուսանկարներ են: Կարծում եմ՝ ուժեղ կնոջ եմ ցույց տվել այս ֆոտոշարքում»:
Լուսանկարներում Շողեր Թովմասյանը համարձակ կերպարներով է հանդես եկել, այս մասին խոսելով՝ դերասանուհին նկատեց.
«Թեեւ մինչ Գրիշան էլ բաց տեսարաններում չեմ նկարվել կամ լուսանկարվել, բայց հիմա առավել եւս, հասկանում եմ, որ ես միայնակ չեմ, ունեմ ամուսին եւ երեխա եւ պարզապես պարտավոր եմ պահել չափը ու երբեւէ չհասնել գռեհկության: Յուրաքանչյուր քայլիցս առաջ մտածում եմ հանրության եւ հատկապես հարազատներիս արձագանքի մասին: Ընդունում եմ, որ ռիսկելու դեպքում հաջողությունները շատ ավելի մեծ են լինում, բայց այդ հարցում եւս չափավորություն եմ պահպանում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանի նախկին կնոջ հետ չշփվելու պատճառի, ընտանեկան բաժանությունների և այլնի մասին