▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևը կոտրված է եղել . նոր մանրամասներ` Ագարակավանում 27-ամյա կնոջ ինքնասպանության դեպքից

ArmLur.am-ը գրում է. Ագարակավանում և հարակից մյուս համայնքներում շրջանառվող լուրեր հասան, որ հավանական ինքնասպանության դրդապատճառների մասին որոշ հանգամանքներ են հայտնի դարձան: Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե  ինքնասպանություն գործած կնոջ ամուսնու հարազատներից ոչ մեկը ներկա չի գտնվել դիակ վերցնելու գործընթացին: Ոչ ոք դիակը կախված չի տեսել: Ըստ նույն չհաստատված լուրերի՝ կնոջ հորեղբոր որդին նկատել է, որ հանգուցյալի մարմնի վրա կապտուկներ են առկա եղել, իսկ թևը կոտրված է եղել: Ըստ լուրերի՝ դեպքից երկու օր առաջ՝ Ա.-ն զանգահարել է իր ծնողներին և կանչել ամուսնու տուն՝ ասելով, որ խնդիրներ կան: Մայրը պատասխանել է` երկու օրից նոր կկարողանան գնալ, և մինչ նրանց գնալը, դուստրն արդեն մահացած է եղել: Ագարակավանում պտտվող լուրերի համաձայն՝ ընտանիքում տան անդամները հաշտ չեն եղել: Հարսի նկատմամբ հաճախ են ճնշումներ գործադրել, անգամ բռնություն: Իսկ ընտանեկան բռնություն գործադրել է ոչ միայն ամուսինը, այլև, ըստ նույն տեղեկությունների, այլ հարազատներ ևս: Կայքը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կապ հաստատել հանգուցյալի ամուսնու հետ, սակայն նրա համագյուղացիները մեզ հայտնեցին, որ ընտանիքի անդամների հեռախոսները իրավապահներն առգրավվել են` վերծանում իրականացնելու նպատակով: Ավելին, պարզեցինք` բոլորը հարցաքննության են տարվել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее