▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչ է իրենից ներկայացնում «Նաիրիտի» հրդեհի ծուխը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Խնդրեցի ԵՊՀ դասախոս- քիմիկոս ընկերոջս իր կարծիքը հայտնել էտինոլ լաքի , նրա վնասակարության և այրման ազդեցության մասին:

Ահա իր գրառումը:

ԹԵ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱԻրԻՏԻ ՀՐԴԵՀԻ ԾՈՒԽԸ

Լաք էթինոլը սուր հոտով շագանակագույն գույնի հեղուկ է իրենից ներկայացնում է խեժ-պոլիմերային լուծույթ (ացետիլենի ածանցյալներ) քսիլոլային ֆրակցիայում։

Ընդհանրապես ացետիլենի այրումից առաջանում է ածխաթթու գազ + ջուր.

C2H2 + 5 O2 = 4 CO2 + 2 H2O

Քսիլոլի այրման ժամանակ նույնպես առաջանում է ջուր, ածխաթթու գազ։

C8H10 + O2 = CO2 + H2O

Հետևաբար ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Նաիրիտի հրդեհից առաջացած ծուխը տոկսիկ չէ։

Բայց նաև չենք մոռանում, որ նույնիսկ խորովածի ծխի մեծ կոնցենտրացիաները կարող են թունավորում առաջացնել։

Լրացում : Այրման հետ մեկտեղ տեղի են ունենում թերի այրում, որի ժամանակ առաջանում է շմոլ գազ։ Այ էս գազը խիստ թունավոր է։ Թունավոր է շատ մոտ գտնվող մարդկանց համար, օրինակ հրշեջների։ Բացօդյա տարածքում շմոլ գազը շուտ ցրվում է։

Շնորհակալություն Արամ Հակոբյան ջան

 

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее