▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ես ինչ եմ մտածում իմ ամուսնու մասին, գիտեն շատ շատերը․․․Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

Վազգենի ու Նարեկի համար լեգենդը Սերժ Սարգյսանն է (ֆբ-ն ողողված է նրանց ու իրենց լեգենդի երեկոյան ժամանցով), Լեւոնի ու Ավետիսի համար լեգենդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Անկեղծ՝ չեմ հետեւում Սերժին, Ռոբերտին ու նրանց թիմերին, դրա համար չեմ կարող անուններով ասել, բայց վստահ եմ՝ ինչ-որ երկու հոգու համար էլ լեգենդը Ռոբերտ Քոչարյանն է։ Դե իսկ Ա-ի ու Ա-ի համար, լեգենդը իմ ամուսինն է։

Թե ես ինչ եմ մտածում իմ ամուսնու մասին, գիտեն շատ շատերը, ում հետ մասնավոր զրույցներում վերջին տարիներին արդեն առանց վարանելու բարձրաձայնում եմ դա։ Ավելի վաղ վարանում էի, որովհետեւ տեսանելի ապացույցներ չունեի, եւ եթե նման բան ասեի, մարդիկ ինձ լուրջ չէին վերաբերվի։ Հիմա չեմ կրկնում, որովհետեւ անհամեստ կհնչի (կասեմ թոշակի անցնելուց հետո, մեծ տարիքում, երբ արդեն վարչապետ չի լինի):

Բայց ինչ եմ ուզում ասել. տեղական մակարդակի վերոնշյալ լեգենդների ընկերակցությունը անարդար է, անտեղի եւ նախորդ երեքի համար չափազանց մեծ հաճոյախոսություն, որը նրանք չեն վաստակել։

Ու բացի այդ, եթե այսպես շարունակվի, առաջիկա 16 դարն էլ կմնանք 21-րդ դարի 2018-2020 թվականների մեջ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее