▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում փոթորիկ է եղել

28870372_1796746217296269_2303321532698460160_o

Ուժգին քամու պատճառով՝ մարտի 9-ի երեկոյան ժամը 9-ից մինչև մարտի 10-ի առավոտյան 8-ը, Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է 58 հաղորդագրություն:

Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Թբիլիսիից ստացել են 53 հաղորդագրություն, այլ շրջաններից՝ 5:

«Թբիլիսիում վնասվել է 14 բնակելի տուն, 13 ծառ է ընկել, 2 փողոցային լուսավորման սյուն, 10 էլեկտրալար է վնասվել, 5 ավտոմեքենա, 4 կենտրոնական գազատար խողովակ, 5 գովազդային վահանակ: Մցխեթա-Մթիանեթիում վնասվել է 1 բնակելի տան տանիք: Աջարիա-Քեդա ավտոճանապարհին սողանքները վնասել են, արգելափակել ճանապարհը: Կախեթիում ևս վնասվել է 1 բնակելի տան տանիք: Իմերեթի-Ծկղալտուբո ճանապարհին հողակույտեր են, կոտրված ծառեր, արգելափակված է ճանապարհը», – գրված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее