▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում թոռանը խեղդած, ապա դիակը արտաթորանքի մեջ թաքցրած տատը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Փաստինֆո-ն գրում է. Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման:

Նորածնի սպանությունը կատարվել էր 2017թ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը 57-ամյա Հրածին Փայտյանի 34-ամյա դուստրը երեխա էր լույս աշխարհ բերել: Կինը հղիացել էր արտաամուսնական կապի հետևանքով և որպեսզի թաքցնի հղիությունը, նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, երեխայի տատիկը խեղդամահ էր արել նրան:

36-38 շաբաթականում ծնված նորածնին խեղդամահ անելուց հետո տատը նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել էր արտաքնոցի փոս, ինչից հետո էլ ուրագով սեղմել է և նորածնի դին թաքցրել արտաթորանքի մեջ:

Հրածին Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում Հրածին Փայտյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ցուցմունք տալով հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել և առաջարկել է աղջկան տանել Երևան: Միևնույն ժամանակ, ըստ ամբաստանյալի, բժիշկը թղթի վրա գրել է Երևանում գտնվող մեկ այլ բժշկի հեռախոսահամարը և անձնական տվյալները:

Սակայն, ըստ կնոջ ցուցմունքի, նույն օրը երեկոյան դուստրն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան պարացետամոլ է տվել որպես ցավազրկող:

Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել պատշգամբ և տեսել աղջկան` արյան մեջ, «իսկ կողքին` մի բան կար ընկած. երեխան մահացած է եղել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее