▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում մահացած պայմանագրային զինծառայողը 3 անչափահաս երեխա ունի

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 28-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Ղամբարյանը Լոռու մարզի Քարկոփ գյուղից է:

Մեզ հետ զրույցում Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանն ասաց, որ Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր և ունի երեք անչափահաս երեխա:

«Մեր գյուղի բնակիչ էր, խելոք, շնորհքով: Ընտանիքի հետ էր ապրում, երեք երեխա ունի՝ մեկ տղա, երկու աղջիկ:  Տղան 12 տարեկան է, աղջիկներից մեկն առաջին դասարանում է, իսկ մյուս աղջիկը ավելի փոքր»,- ասաց համայնքապետը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее