Տավուշի մարզում այսօր՝ մայիսի 4-ին ականի պայթյունի հետեւանքով զինվորական է վիրավորվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տավուշում ականից վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում»,- գրել է նա քիչ առաջ:


