▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում ադրբեջանական հենակետից արձակված կրակոցի հետևանքով ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է

Հունվարի 17-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել զինծառայող: 

Պարզվել է, որ հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее