Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում երեկ ՝ մայիսի 4-ին ականի պայթյունի հետեւանքով զինվորական է վիրավորվել:
Շիրազ Սահակյանը երեկ Բերդի հոսպիտալում վիրահատվել է, ոտքը կտրել են, վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են:
Հիշեցենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ զինվորականի վիճակը ծանր է և նա տեղափոխվել է Բերդի հոսպիտալ:


