Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեծ հպարտությամբ այսօր մասնակցել եմ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Հայաստանի ազգային հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացումը յուրովի հարգանքի տուրք է Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Շնորհավորում եմ ընտանիքի անդամներին, հարազատներին, Թաթուլի զինակիցներին օրվա առթիվ, ինչպես նաև կիսանդրու հեղինակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանին:


