▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թատերական իստիտուտի ոչ թատարական մթնոլորտն ու 300.000-ից ավելի աշխատավարձ ստացող պրոռեկտորները

Armday.am ստացել է դժգոհություններ թատերական ինստիտուտի մի խումբ աշխատակիցներից: Վերջիններս հայտնեցին, թե ժամանակին, երբ թատերական բուհի ռեկտորի պաշտոնը ստանձնեց ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը թատերական ինստիտուտում սկսեց ձևավորվել թատերական մթնոլորտ և շատ կարճ ժամանակում այս բուհը դարձավ Հաայստանի կրթական համակարգում ուսանողներ կրթող լավագույններից մեկը, եթե իր տեսակի մեջ ոչ լավագույնը : «Սոս Սարգսյան մարդու շնորհիվ էր, որ թատերական բուհից սկսեց արվեստի հոտ գալ: Նրա շնորհիվ էր, որ նաև այստեղ սկսեցին դասավանդել դասախոսներ,որոնք ինստիտուտ են սկսել գալ ու աշխատել շատ ցածր աշխատավարձի համար, հաշվի առնելով ,որ այս ճյուղում ուսանող կրթելը նաև ազգային անվտանգության շահերից է բխում : Բայց ցավոք ինչպես մյուս կառույցներում, այստեղ նույնպես ժամանակի ընթացքում արվեստ բառը կամաց-կամաց սկսեց մղվել վերջին պլան ու այս բուհը սկսեց դասախոսներ ընդունել այնպիսի դեմքերի ,որոնք ոչ միայն կրթություն չունեն,այլև նրանց վրայից բացի ծխախոտ ծխելուց արվեստագետի ոչ մի նշույլ անգամ չկա »,- ասաց ինստիտուտի աշխատակիցը:

Տարիների ընթացքում թատերական ինստիտուտի իրական պրոֆեսորադասախոսական կազմը մնաց նույն կոպեկների հույսին,բայց ինստիտուտը շնորհիվ նոր ռեկտոր Դավիթ Մուրադյանի սկսեց ստեղծել պրոռեկտորների մի կառույց,որոնք չունենալով կրթություն ու մակարդակ,ոչ մի անգամ լսարան չմտնելով ու ուսանողներին մի օր անգամ չդասավանդելով, ստանում են աստղաբաշխական թվերի աշխատավարձ ու ստանձնում են այնպիսի բաժինների պրոռեկտորների պաշտոններ, որոնց մասին չի հիշատակվել անգամ համաշխարհային պրակտիկայում:

«Օլիգարխիայից բողոքող մեր հասարակությունը չի էլ պատկերացնում,որ արվեստի բուհում շատ ավելի վատ մոնոպոլիա ու անարխիա է ,քան հարկեր չվճարող ցանկացած օլիգարխի բիզնեսում : Հատկապես այն դեպքում, երբ պետությունից միլիոնավոր դրամների գումարներ են ծախսվում թատերական մթնոլորտի բարելավման վրա,բայց իրականում այդ գումարները մտնում են մի-քանսի գրպանը»,- ասաց ինստիտուտի աշխատակիցը:

Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ պատրաստվում են դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԿԳ  նախարար Լեւոն Մկրտչյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее