Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ էկրանային դադար է հայտարարել, երեկ իր ֆեյբուքյան էջում հարսանեկան լուսանկարներ է տեղադրել: Դերասանուհու այս լուսանկարները իսկական իրարանցում են ստեղծել ու քննարկումների նոր ալիք բարձրացրել, քանի որ հայտնի է՝ նա մի քանի տարի է, ինչ ամուսնացած է:
«Տաթեւիկ Ադումյանը երկրորդ անգա՞մ է ամուսնացել»՝ արդեն երկու օր քննարկվող այս հարցի պատասխանը փորձեցինք ճշտել դերասանուհու մենեջերից, քանի որ Տաթեւիկի հետ կապ հաստատել չհաջողվեց.
«Ես ու Տաթեւիկը որոշել ենք այս թեմայի շուրջ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չտալ: Խոստանում եմ՝ նրանով հետաքրքրվողների համար ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգանք, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում