Life.panorama.am-ը գրում է, որ Տաթևիկ Ադումյանը հեռուստաէկրաններ կվերադառնա փետրվարին, իսկ առայժմ նա դեռ վայելում է իր հանգիստը. այս պահին նա Պրահայում է՝ մայրիկի և եղբոր մոտ:
«Ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, Տաթևիկն անակնկալ կերպով մեկնեց Պրահա, որտեղ գտնվում են նրա մայրն ու եղբայրը: Սա իսկապես անակնկալ էր, քանի որ Տաթևիկի մայրն ու եղբայրը չգիտեին, որ նա պետք է մեկնի իրենց մոտ: Դե իսկ որոշ ժամանակ հարզատների հետ անցկացնելուց հետո Տաթևիկը կվերադառնա Երևան եւ արդեն կսկսի մտածել աշխատանքի մասին»,- կայքի հետ զրույցում պատմել է Տաթևիկ Ադումյանի մենեջեր Աղավնի Մանուկյանը:
Հետաքրքրվելով, թե Տաթևիկը ե՞րբ է նախատեսում վերադառնալ էկրաններ, մենեջերը պատասխանել է.
«Տաթևիկը բավականին երկար տարիներ անընդհատ աշխատել է՝ ներկայանալով տարբեր պրոյեկտներում, և իսկապես ուներ հանգստի կարիք: Այս ընթացքում նա բազմիցս առաջարկներ ստացել է տարբեր նախագծերի կողմից, բայց մերժել է, քանի որ կարևորում էր հանգիստն ու այսպես ասած վերալիցքավորվելը՝ ապագա նոր աշխատանքների համար: Տաթևիկի հեռուստաէկրանային դադարը կավարտվի փետրվարին, այսինքն՝ հաջորդ տարվա սկզբին արդեն Տաթևիկ Ադումյանի երկրպագուները կրկին նրան կտեսնես էկրաններին, քանի որ այդ շրջանում նա կսկի վերանայել առաջարկները»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում