▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Հովակիմյանն ընտրյալ ունի

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է կարգավիճակն ու նշել, որ հարաբերությունների մեջ է: Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու, թե ով է դերասանուհու ընտրյալը:

«Ես չեմ ցանկանում որևէ բան խոսել այդ թեմայի շուրջ, չեմ ցանկանում բացել փակագծերն ու ինչ-որ բան պատմել իմ անձնականից»:  

 Տաթևը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ չէր սպասում լրագրողների զանգին  և որ փոշմանում է իր կարգավիճակը փոխելու համար, սակայն հավելեց, որ չի պատրաստվում մշտապես գաղտնի պահել  իր հարաբերությունները:

Խոսելով իր ստեղծագործական գործունեությունից`Տաթևը պատմեց Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Մի երկրաժաշի պատմություն» ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորելու է գլխավոր դերակատարուհուն:

«Ֆիլմում կնկահարանվեն նաև Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վիկտոր Ստեփանյանը, իրենց մասնակցությունը կունենան նաև մի շարք ռուս դերասաններ, օրինակ  Կոստանտին Լավրոնենկոն գլխավոր հերոսներից մեկին կմարմնավորի: Նկարահանումները սկսվել են այսօր, բայց իմ տեսարանները կնկարահանվեն հոկտեմբերի վերջին` Գյումրիում և Մոսկվայում: Այս ֆիլմը պատմելու է 1988թ-ի երկրաշարժի մասին»,-Asekose.am-ի հետ իր խոսքն ավարտեց դերասանուհի Տաթև Հովակիմյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее