▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տասնյակ հեկտարներով կրակը տարածվել է մի տգետ ու տուպոյ մարդու պատճառով». Դավիթ Դավթյան

«Զորավանից Արագյուղ ընկած տարածքում տասնյակ հեկտարներով կրակը տարածվել է մի տգետ ու տուպոյ մարդու պատճառով»,- հրդեհի վայրից իր տեսաուղերձում հայտարարել է գյուղատնտես Դավիթ Դավթյանը:

Ուժգին քամու պատճառով հրշեջները ոչինչ անել չեն կարողանում, կրակը դեռ հարյուրավոր հեկտարներ է ընդգրկելու` ոչնչացնելով ամբողջ էկոհամակարգը, զայրացած արձագանքում է գյուղատնտեսը:

Ավելի վաղ Դավիթ Դավթյանը բազմիցս զգուշացրել էր, որ կտրականապես չի կարելի այրել խոզանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее