Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա Mercedes GLE 43 Coupe է, որը վաճառվում է, ու գիտե՞ք` ում մեքենան է: Ճիշտ կռահեցիք` ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ-ի ու ՀԺ-ի հաշվապահ Արուսյակ Մանավազյանի: Ինքը ՔՊ-ին նախկինում` թերթի միջոցով, հիմա` կուսակցության միջոցով մուծված բազմաթիվ օլիգարխների փողերը հաշվողն է:
Ու էսօր միջնորդի միջոցով վաճառում է իր շքեղ, սպորտային ամենագնացը, արժեքը` 50.000 $:
Գովազդող աղջիկն էլ հպարտությամբ ասում է. «Պատգամավորի մեքենա եմ բերել, կռահեք` ում մեքենան է»: Տակն էլ քոմենթներում գրել են` ուրեմն չարժի առնել)))
Ու էս 50 հազարանոց մեքենան տիկին Արուսը վաճառում է, որ, հավանաբար, սրա նորը ու ավելի լավը գնի, թե չէ հազիվ թե վաճառի, որ պարտքերը տա, տան վարձը մուծի կամ հիփոթեքը փակի:
Սրանցից շատերը, որ մինչև 2018 թիվը Գազելի դեմը նստում ուրախանում էին, իսկ որոշներն անգամ էդ Գազելով եթևեկելու փող չունեին, էն հայտնի ալկագոլիկներն էլ փաբերում նիսյա էին հարբում, էսօր տասնյակ հազարավոր դոլարների մեքենաներ ու տներ են ձեռք բերել, բայց դեռ նախկինների թալանից են բարբաջում:


