▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Tashir Arena-ն բացվում է համաշխարհային ETERNIA շոուով հենց նրանց համար, ում հատկապես կարևոր է հրաշք տեսնել

Tashir Arena-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կայացավ յուրօրինակ թատերական-կրկեսային ETERNIA շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը։

Առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն.  բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող
անձինք, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանց համար այս երեկոն իսկական տոն դարձավ՝ լի լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։

ETERNIA շոուն յուրօրինակ թատերական-կրկեսային ներկայացում է՝ ստեղծված հատուկ Tashir Arena-ի բեմի համար։ Այն պատմում է լույսի և խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո և մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարելու ցանկացած փորձություն՝ իրականությունից այն կողմ տանող ճանապարհորդության պատմություն։ Լայնածավալ փորձերն անցկացվել են մոտ երկու տարի, իսկ շոուին մասնակցել են ավելի քան հարյուր արտիստներ տարբեր երկրներից։

Նախապրեմիերային բարեգործական ցուցադրությանը ներկա էին շուրջ 2000 հանդիսատեսներ Հայաստանի տարբեր համայնքներից։

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ՝ ETERNIA թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Նախագիծը, որը ներառում է բարձր տեխնոլոգիական Tashir Arena հարթակի կառուցումից մինչև ETERNIA շոուի մշակման ու գործարկման ամբողջական ցիկլը, իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Meduse պրոդյուսերական խմբի մասնակցությամբ։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 55 միլիոն ԱՄՆ դոլար, որը Tashir Arena-ն դարձնում է տարածաշրջանի ամենախոշոր մշակութային և ժամանցային օբյեկտներից մեկը։

Tashir Arena-ն ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է, որը կառուցվել է Երևանի հին կրկեսի տարածքում՝ միավորելով առաջատար ճարտարագիտական և տեխնիկական լուծումներ։ Այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից լիարժեք նոր տարածք է ստեղծվել։ Tashir Arena-ն հնարավորություն կունենա հյուրընկալելու ամենատարբեր ձևաչափերի ներկայացումներ՝ կրկեսային, համերգային, թատերական, ինչպես նաև սպորտային և գործարար միջոցառումներ կազմակերպել։ Շենքի ընդհանուր մակերեսը ավելացել է՝ 6000-ից կազմելով 21 000  քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը հինգից դարձել է ինը, ինչը զգալիորեն ընդլայնել է համալիրի օգտագործման տարածքը և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Tashir Arena-ի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ-մանեժը, որը հնարավորություն է տալիս բեմական ճկուն լուծումներ իրականացնել։ Հատուկ ուշադրություն է դարձվել գմբեթի ճարտարապետությանը, որի բարձրության  ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել ցանկացած բարդության ներկայացում կազմակերպել։ Ընդլայնվել է նաև հանդիսատեսի հատվածը. այժմ համալիրը կարող է ընդունել մինչև 2000 հանդիսատեսի՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց։ Սա բարձր հարմարավետություն և մատչելիություն է ապահովում բոլոր այցելուների համար։

ETERNIA շոուն ակտիվ համագործակցում է Հայաստանի կրկեսային և կրթական հաստատությունների հետ, ովքեր եզակի հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները և փորձ ձեռք բերելու միջազգային մասնագետներից։

ETERNIA շոուի ռեժիսոր-բեմադրիչն է Պավել Բրյունը՝ կրկեսային արվեստի ոլորտում ամենապահանջված մասնագետներից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա մեծածավալ բեմադրություններ է կազմակերպել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Ռուսաստանի խոշորագույն թատրոններում, միջազգային մշակութային նախագծեր իրականացրել, ինչպես նաև մասնակցել համաշխարհային խոշոր բրենդների համար շոուների ստեղծմանը, այդ թվում՝ Cirque du Soleil-ի և DRAGONE-ի։ 

Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ առանց սահմանափակման։ 

Tashir Arena համալիրում հատուկ ուշադրություն է դարձված անվտանգության համակարգերին։ Տեղադրված է ավտոմատ հրդեհաշիջման համակարգ՝ ժամանակակից վերահսկողության և ազդարարման միջոցներով, որոնք ապահովում են արագ արձագանք և բարձր մակարդակի անվտանգություն հանդիսատեսի, արտիստների և անձնակազմի համար։

ETERNIA շոուի պրեմիերայի տոմսերի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին։

Ներկայացումները կանցկացվեն հոկտեմբերի 25-ից, և տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել www.tashirarena.am պաշտոնական կայքի միջոցով։ Սոցիալական նախաձեռնության շրջանակում նախատեսված են արտոնություններ սահմանափակ հնարավորություններով անձանց, կենսաթոշակառուների, ուսանողների, ինչպես նաև Արցախյան պատերազմի վետերանների համար։ Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ Tashir Arena-ի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее