▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա ամենաաշխատասեր և լավագույն դերասան՝ Սոս Ջանիբեկյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Տարվա ամենաաշխատասեր ու լավագույն դերասան՝ Սոս Ջանիբեկյան:
Էս էն անվանակարգն է, որ էս տարի նույնիսկ բոլորի դեմ էլ գնալու լինեի պիտի գրեի: Սոսը էս տարի 365 օր աշխատել է անդադար, ինչպես «Մեր բակում» են ասում՝ «քցում էինք զառը շեշ ու դու՝ Սոս Ջանիբեկյան»:
Էս տարի բոլոր գեղֆիլմերում Սոսը մարմնավորել է, եթե ոչ առաջնային ապա երկրորդական ու կարևոր դերեր, բոլոր վայրերում կարողացել է յուրովի ներկայանալ (չնայած ինչպես մի ստատուսում գրել էի, ես տենց չեմ սիրում), բոլորում խաղացել է շատ որակով, իսկ առանձնահատուկ կցանկանայի նշել նրա դերը «Դոմինո» սիոկոմում, որտեղ նա ուղղակի փայլ էլ է ու վստահ եմ շատերի համար բացահայտում էր հումորային ոլորտի դերասան Սոսը: Իր խաղով նա կարողացավ շատերի կողմից սիրված դառնալ ու շատերին պագևել հետաքրքիր ու զվարճալի պահել:
Էս տարի նա խաղացել է «Որոգայթում» նույնպես ու մեր մեջ ասած ես մի քիչ նրան չհավանեցի միայն էտ դերում, բայց սա կարա լինի միմիայն սուբյեկտիվ կարծիք:
Էնպես, որ էս տարի Սոսի չափ ոչ մեկ չի աշխատել, Սոսի չափ ոչ մեկ լավ չի խաղացել ու Սոսի չափ ոչ մեկ չի եղել մեր էկրաններին
Սոս Ջանիբեկյան՝ տարվա լավագույն դերասան:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее