▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ միջադեպ «Առաջնորդների» նկարահանման ժամանակ. Հովակ Գալոյանն ու Աիդա Բաբաջանյանը սարսափած են

BlogNews-ը գրում է. «Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ ինչ-որ տարօրինակ միջադեպ է եղել։ Ստեղծագործական անձնակազմը մեզ հայտնեց, որ գուշակի տեսարանների նկարահանման ժամանակ դերասան Հովակ Գալոյանի գլխարկը սկսել է վառվել, ինչն առաջացրել է բոլորի վախը։

BlogNews-ի հետ զրույցում Հովակն ասաց, որ շատ տպավորված է, և իր համար շատ դժվար է խոսել այդ մասին։ «Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է եղել, ինչպե՞ս կարող եմ բացատրել։ Ոչ մի պատճառ չկար, որ գլխարկս վառվեր, բայց վառվեց... Ես նման բաների չեմ հավատում, մինչ այս ուշադրություն չէի դարձնում այս ամենին, սակայն սա առաջին դեպքը չէ. նույն տեղում նկարահանման ժամանակ էլի դեպքեր են եղել, սակայն չեմ ուզում խոսել այդ մասին։ Այս պահին ինձ համար միայն հարցականներ կան,- ասաց Հովակն ու հավելեց, որ ինքը ոչ մի գուշակության հետ կապ չունի։ -Դա իմ կերպարն է, սակայն չգիտեմ նույնիսկ՝ կշարունակե՞մ խաղալ, թե՞ ոչ։ Բնական է, որ նման բաներից մարդը կարող է նաև վախենալ։ Ես ավելին խոսել չեմ ուզում, որովհետև դա ինձ համար սարսափելի է։ Ես էնպիսի բան եմ տեսել, որի մասին խոսել չեմ կարող»։

 

Դերասանուհի Աիդա Բաբաջանյանը, ով ներկա է եղել միջադեպին, ասաց, որ սարսափելի վախեցել էր։ «Ես տեսա, որ գլխարկն այրվում է, այն շպրտեցի ներքև ու ահավոր վախեցա, բայց էդ պահին մտածում էի, որ պետք է փրկեմ, ինչ-որ բան անեմ։ Զարմացած էի, որ խումբը չէր նկատել։ Ես վախեցա, երբ տեսա կրակ, մենք կարող էինք կորցնել մեր դերասանին։ Հետո Հովակը պատմեց, որ իր հետ էլի են նման բաներ եղել, ինչին հավատում եմ։ Ես մի քիչ սնահավատ եմ»,- ասաց տկն Աիդան։

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն էլ նշեց, որ ինքը մի փոքր ուշ է եկել, երբ ամեն բան արդեն եղել էր. «Հովակը պատմեց, որ իր հետ մի քանի անգամ են նման դեպքեր եղել, ուղղակի չի ասել։ Ինչ-որ ձայներ, առարկաներ են շարժվում։ Ես դուրս եկա, որովհետև չեմ սիրում նման միստիկ բաներ։ Այդ պահին շատ էի վախեցել»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее