Տարոն Մարգարյանի առանձնատանն Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ չի իրականացրել. այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է տեղեկություններ էին տարածվում, որ ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետի առանձնատանը ստուգումներ է իրականացրել:

Հավելենք, որ օրերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացված էր Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

Ավելի ուշ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-գրել է նա:


