▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել են տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր: 

Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: 
Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ սահմանել շուրջօրյա հերթապահություն և հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել ու կարգավորել առաջացած խնդիրները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее