▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիքի հետ բարձրանում Է նաև բարձրակրունկներիս չափը. Արմինե Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը երեկ նշում էր ծննդյան 49-ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկության և իր չծերացող տեսակի մասին խոսել է կայքի հետ:

«Ծննդյանս օրը շատ եմ սիրում, ամեն տարի նշում եմ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ: Այս տարին մի փոքր տարբերվող է, քանի որ երեկ ընկերներիս հետ էի նշում, իսկ այսօր՝ հարազատներիս: Արդյունքում երկու ծննդյան օր կարծես ունեցա, և սա հատուկ մտածեցինք, որպեսզի կարողանամ ժամանակս այնպես բաշխել, որ շփվեմ բոլոր հյուրերիս հետ, հակառակ դեպքում ծննդյանս օրը կվերածվեր հարսանեկան խնջույքի: Ի դեպ՝ իմ ծննդյանս օրերը միշտ ուրախ են անցնում, մենք պարում ենք, ուրախանում, և եթե անգամ մարդիկ են լինում, որ իրար չեն ճանաչում, այդ օրը հարազատանում են»,- ժպիտով պատմեց Արմինե Գրիգորյանը:

Երգչուհին վստահեցնում է՝ չի զգում տարիքը.

«Ես դրական մարդ եմ իմ տեսակով: Միշտ ուրախ եմ, շնորհակալ եմ ինձ տրված կյանքի համար ու փորձում եմ այն վայելել: Անկեղծորեն ինքս էլ եմ զարմանում, որ արդեն 49 տարեկան եմ, քանի որ այդ թվերը ասես վայրկենապես անցնեն: Կատակելով ասում եմ, որ մեկ տարի անց արդեն կես դար կլինի, որ ապրում եմ, բայց ինձ շատ երիտասարդ եմ զգում: Վստահեցնում եմ՝ հիմա ես շատ ավելի աշխույժ եմ, քան կարող էի լինել 20-ում կամ 30-ում: Կարծում եմ՝ այս հարցում մեծ նշանակություն ունի այն, որ շրջապատված եմ երիտասարդներով, համոզված եմ՝ իրենք էլ չեն զգում իմ տարիքը: Մի խոսքով, տարիքի հետ բարձրանում են նաև բարձրակրունկներիս չափը, այնպես որ, փառք Աստծո ես չեմ զգում, որ մեծանում եմ»,- նշեց հոբելյարը:

Չծերացող տեսակը երգչուհին կապում է համաստեղության և մասնագիտության ընտրության հետ.

«Արդեն 25 տարի է, ինչ ամեն երեկո երգում եմ ակումբում, իսկ դա ուղղակիորեն ազդում է տեսակիդ վրա: Երիտասարդների շփումն ու իմ ոճում երգելն ինձ համար մեծ ձեռքբերում է, որովհետև գալիս է տարիք, երբ շատերի մոտ երգացանկում փոփոխություններ են լինում: Ինչևէ, ինձ մոտ այդ փոփոխությունը չկա, ես շարունակում եմ երգել միայն ուրախ երգեր: Բացի այս, համաստեղությամբ երկվորյակ եմ, իսկ նրանք ամենահաջողակներն են: Այո, ինքս ինձ շատ հաջողակ եմ համարում, քանի որ կարող է շատ պատահական ինձ հետ հեքիաթային հաջողություն իրականանա, ինչը, կարծում եմ, ևս մեծ ձեռքբերում է: Նաև պարտադիր նշեմ, որ միշտ թեթև ու ուրախ տեսակիս մեջ հատուկ ու արհեստածին ոչինչ չկա, ես այդպիսինն եմ և վերջ»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее