Hraparak.am-ը գրում է.
Տարիների «հարվածները» իր վրա դրական կերպով ընդունող Լիլիթ Հովհաննիսյանը, հայկական շոու բիզնեսի ամենապոպուլյար, քննարկվող երգչուհին է։ Իր երգարվեստը քննադատողների կողքին 28-ամյա երգչուհին ունի երկրպագուների հսկայական բանակ։ Մեր շարքի այսօրվա հերոսուհին Լիլիթ Հովհաննիսյանն է։
Մի շարք մրցանակներ նվաճած Լիլիթը ծնվել է Երևանում։ Հասարակությանը նա հայտնի դարձավ 2006 թ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Օպտիկական փոքրիկ ակնոցով, ճակատի մասում միշտ ուռացրած մազերով, ամաչկոտ աղջիկ. ահա, թե ինչպիսին էր նա տարիներ առաջ երգարվեստում իր առաջին քայլերն անելիս: Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը թողարկել է 2011 թվականին։ Սովորել և ավարտել է է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, Հայաստանի Երգի պետական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում