«Տարեգրություն 88» խորագրով նկարների ցուցահանդես է կազմակերպվել Գյումրու երիտասարդական պալատում: Ներկայացված 25 նկարներում հեղինակի հուշերն են արտացոլված: Աղետից տարիներ անց էլ Լոռու մարզի Արևածագ համայնքի բնակչուհի Արաքս Աբրահամյանն ավերված քաղաքի տեսարաններն է կտավին հանձնում ու հազարավոր մարդկային կորուստներ վրձնում: Ցուցահանդեսի ընթացքում մի շարք գործեր են հնչել բանաստեղծուհու պոեզիայից, վերջում արվեստագետի մասին պատմող ֆիլմ է ներկայացվել:
ՑԱՅԳ-ի տեսանյութը


