▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածված կարծիքների հետ համաձայն չեմ. Մերի Հակոբյանը` «Դոմինո»-ում նկարահանվելու մասին

Դիտեք նաև՝

Life.panoama.am-ը գրում է. Արդեն հայտնի է, որ «Դոմինո» սիթքոմի վերջին` 5-րդ եթերաշրջանում նկարահանվելու է դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանը: Կայքի հետ զրույցում Մերին պատմեց, որ հետաքրքրությամբ է ընդունել առաջարկը, քանի որ նախկինում հումորային նախագծերում չէր նկարահանվել:

 «Առաջարկը ստացա Դավիթ Բաբախանյանից, ինձ հետաքրքրեց թե կերպարը, թե նախագիծը եւ ես որոշեցի ինձ փորձել նաեւ այստեղ: Ես շատ եմ ուզում, որ իմ կերպարները միմյանցից խիստ տարբերվեն, իսկ հումորային նախագծում երբեք առիթ չեմ ունեցել նկարահանվելու»,- նշեց Մերին:

Հարցին, թե չի՞ անհանգստանում այս ժանրում ներկայանալու համար, քանի որ տարածված կարծիք կա, որ մարդկանց ծիծաղ պարգեւելն ավելի դժվար է, քան հուզելը, Մերին չհամաձայնեց.

«Թեեւ նկարահանումները դեռեւս չենք սկսել, բայց այս հարցում տարածված կարծիքների հետ համաձայն չեմ: Կարծում եմ` սիթքոմում կամ հորմարային նախագծում խաղալն ավելի հեշտ է, քանի որ, եթե դրամատիկ կերպարում ես թեկուզ մի փոքր թերանամ ու չկարողանամ հուզել ու հավատացնել իմ խաղով, ապա մարդիկ դա չեն ընդունի ու չեն հավատա, իսկ հումորային կերպարների դեպքում դա չի սպառնում քեզ»:

Խոսելով իր կերպարի մասին` դերասանուհին պատմեց.

 «Կերպարս զարգանալու է Մհեր Խաչատրյանի հերոսի` Գարիկի հետ: Ըստ սցենարի` ես պետք է աշխատացնեմ իր բիզնեսը, իսկ հետո փորձելու եմ շորթել նրա գումարները: Խորամանկ աղջկա կերպարում եմ, բայց շատ մանրամասներ չեմ հայտնի, որպեսզի հեռուստադիտողն ինքը բացահայտի` հետեւելով սիթքոմի զարգացումներին»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее