Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Աննա Խաչատրյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
– Բարդ չէ՞, երբ դաշտում այնպիսի իրավիճակ է, որ կայացած երգչուհին ընկնում է փնտրտուքի մեջ և միատարրության մեջ ոսկե միջին գտնում։
–Փնտրտուքի մեջ պարտադիր է լինել, բոլոր մարդկանց համար, ովքեր զբաղվում են արվեստով։ Արվեստն ինքնին փնտրտուք է։ Ոսկե միջինը հարում է այն թեմային, որ չազդի որակի, ճաշակի և իմ պլանկայի վրա։
–Հայտնի մարդու կյանքը ունի ինչպես հաճելի, այնպես էլ կողմեր։ Տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում ապրելն ի՞նչ է տվել, ի՞նչ է խլել Ձեզանից։
– Խլել է ազատությունս, տվել է շատ զգուշավորություն։ Սկզբում շատ էի նեղվում այդ ամենից, հիմա շատ թեթև եմ նայում, որովհետև եթե մարդիկ քեզ քննարկում ու քննադատում են, նշանակում է՝ քեզանից ինչ–որ բան ես ներկայացնում ու հետաքրքր ես իրենց։
–Հանրությունը Ձեզ տարբեր փուլերում վերագրել է անձնական հարաբերություններ, դա ինչքնո՞վ է Ձեզ խանգարել։
–Ընդհանրապես չի խանգարել։ Եթե ինչ–որ մեկն ասում է, որ ես շաշ եմ, ես դրանից շաշ չեմ դառնում։ Ես անիմաստ եմ համարում ներվայնանալ այն թեմայով, որ իմ անունը կապել են ինչ–որ մարդկանց հետ։ Դա նյարդայնացնում է, երբ մարդը թաքցնելու բան է ունենում, անհանգիստ է լինում ինչ–որ թեմայից։ Ես հումորով եմ նայում այդ թեմային, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ։ Չգիտեմ՝ լավ է, վատ է, դա է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Չեմ սիրում լքողի դերը. Աննա Խաչատրյանը` սիրային հիասթափությունների, մայրանալու որոշման մասին և ոչ միայն