▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թափված արյունը, բռնությունը, անձնական վիրավորանքները որևէ մեկիդ պատիվ չեն բերելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ապրիլի 2֊ից հետո շարունակելու եք կողք֊կողքի ապրել, ձեր երեխաները միասին դպրոց են գնալու, մի օր էլ կարող է ձեր թոռները ամուսնանան ու դուք նրանց հարսանիքին բաժակ խփեք։

Թափված արյունը, բռնությունը, անձնական վիրավորանքները որևէ մեկիդ պատիվ չեն բերելու։ Ոչ էլ ձայն են բերելու։
Սպիտակի երկրաշարժ ու Արցախյան պատերազմ տեսած փոքր ժողովուրդը պարտավոր է դողալ մեկը մյուսի կյանքի համար, արյան ամեն կաթիլի համար։

Ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում։ Դա իր ուժերից վեր է։
Բոլորս էլ հողի մի բուռ կդառնանք, կմնա միայն մեր արածի հիշատակը ու մեր թողած հեթքերը` լավ թե վատ։

Իզաբելա Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее