
Life.panorama.am-ը գրում է.
Առանց դիմակի խորագրի ներքով կայքը ներկայացնում է բլից-հարցազրույցներ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մեր այսօրվա զրուցակիցն է կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողություններում շատ պատմություններ ունեմ: Հիշում եմ Սևանի ճամբարը, որտեղ ինձ տարան, քանի որ հազի հետ կապված խնդիրներ ունեի: Հիշողություններումս շատ տպավորիչ է առաջին բեմելս, երբ երեք տարեկանում ինձ ու քրոջս տարան «Երազ» պարի անսամբլում պարելու: Այստեղ ես ամենափոքր մասնակիցն է ու մի անգամ բոլոր պարուհիները ինձ այնքան էին շպարել, որ երբ ղեկավարը կանչեց բեմ, ինձ տեսնելով մի իսկական պատերազմ սարքեց, լավ հիշում եմ, թե ինչպես էր բղավում ու ասում, թե էս ով է էս երեխուն էսպես շպարել: Հիշողություններումս շատ վառ է նաև իմ՝ «Պիոների» կարգավիճը, սակայն «Հոկտեմբերիկ» չհասցրի դառնալ:
Եկա, որովհետև...
Եկա, որովհետւ ընտանիքումս ամենաչսպասվածն էի ու երևի այդպես էլ պետք է լիներ: Եկա, որպեսզի դառնայի Թինա Քեյ ու պիտանի լինեի իմ ժողովրդին:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական էր, երբ 90-ականներին թողեցի պարարվեստն ու երգարվեստը և ընտրեցի կրկեսային արվեստը, բայց երևի նույն ճակատագրի բերումով այսօր կրկին երգարվեստն ու պարարվեստը ներխուժեցին իմ կյանք:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ամենահարազատ մարդկանց կորուստն ու սարսափելի տխրում: Ես շատ շուտ կորցրեցի պապիկս, մորաքրոջս, ինչպես նաև շատ երիտասարդ տարիքում հեռացած մորաքրոջս տղաներին:
Հիշում եմ ու ժպտում...
Խայտառակ չար եմ եղել, սարսափելի երևույթ՝ տանը իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչքան չարաճճի եմ եղել, ժպտում եմ:
Ափսոսում եմ...
Ափսոսում եմ, որ կյանքը ու հատկապես երիտասարդությունը շատ կարճ է: Թեպետ էն մարդկանցից չեմ, որ հետ են նայում, զզվում եմ, երբ ափսոսնք ենք ապրում, կարծում եմ, եթե մի բան չես արել, ուրեմն այդպես է պետք եղել ու մի գուցե դա դեռ առջևում է:
Վստահ եմ...
Վստահ եմ առաջին հերթին իմ ու իմ կամքի ուժի վրա, ինչպես նաև վստահում եմ ինձ շրջապատող մարդկանց:
Նպատակ ունեմ...
Նպատակ ունեմ իմ սպասված մենահամերգը իրականացնելու, այն մենահամերգը, որը կլինի եզակի, որպեսզի նմանը ոչ մեկ արած չլինի և չկարողանան անել ևս 20 տարի: Ինչպես նաև նպատակ ունեմ ևս մեկ զավակ ունենալ:
Չասացի կներես ու...
Իմ կյանում կար մեկն, ում արժեր ասել կներես, բայց չհասցրի: Խոսքը մորաքրոջս մասին է, նա մահացավ ու ես չհասցրի նրան կներես ասել: Նա շատ անկեղծ մարդ էր, բայց ինձ երկար ժամանակ թվում էր, թե իրականում անկեղծ չի ինձ հետ ու այդ իսկ պատճառով չէի վստահում իրեն: Մորաքույրս իմ տանը մահացավ, բայց այդ ժամանակ աշխատանքի էի ու այդպես էլ չհասցրի այդքան կարևոր կներեսն ասել:
Կարոտում եմ...
Կարոտում եմ քրոջս ու եղբորս, ովքեր Լոնդոնում են ապրում: Նրանք ինձ համար մոր ու հոր նման են, ես սարսափելի շատ եմ սիրում իրենց ու իրենց ընտանիքները:
Սիրում եմ...
Սիրում եմ բալիկիս ու կյանքիս միակ կեսին:
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...
Կուզեի փոխել էս մեր ոլորտի ծանր մթնոլորտը, որից անընդհատ արթնանում է ինքնապաշտպանողական ռեակցիաս: Ես շատ ուղիղ մարդ եմ, երբեմն չափից ավելի չոր ու կցանկանայի փոխել այդ տեսակս, կուզեի փոխել խոսակցականս, քանի որ դա ինձ շատ է խանգարում: Միաժամանակ չէի ցանկանա փոխել էությունս, բարիությունս, հոգիս, սիրտս: Կուզեմ հենց էսպիսին լինեմ մինչև մահ, իսկ թե երկրորդ անգամ ծնվեմ, կուզեմ նույն սրտով լինեմ:
Գնում եմ դեպի...
Ես միշտ գնում եմ դեպի լավը, դեպի նպատակներս, բայց յուրաքանչյուր մարդ քայլում է դեպի մահը, սա դառը իրականություն է:
Պայքարել եմ, որ...
Պայքարել եմ, որ մեր ազգում էլ լինեն այնպիսի անհատներ, որոնց մենք մատնացույց ենք անում ու ասում, թե սա իսկական աստղ է:
Հպարտ եմ ինձնով, որովհետև...
Հպարտ եմ ինձնով, որովհետև հայ ազգիս նման հանդիսատես ունեմ, ովքեր ինձ սիրում ու գնահատում են:
Վախենում եմ...
Միայն ու միայն վախենում եմ մարդկային դավաճանությունից ու այդ առումով մարդկային կորստից: Ես այն մարդն եմ, ով իր աշխատանքով մշտապես մահի հետ է խաղում, ես ոչնչից չի վախենում, ես չգիտեմ՝ դա ինչ է, այդ զգացողությունն իմ մեջ չի ծնվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում