▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկացումն այն է, երբ այդ ապրանքն էժան չի վաճառվում. Գալուստ Սահակյան

Armtimes.com-ը գրում է. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն կայքի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին սկսված եւ կանգ չառնող մսի, կարագ գնաճին, նշեց, որ այն կապված է երկրի տնտեսական վատ վիճակի հետ:

«Ես չգիտեմ, թե ինչն է թանկացել, բայց թանկացումները վատ պրոցես է: Դա կապված է մեր երկրի տնտեսական վատ վիճակի հետ, եթե իհարկե թանկացումներ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարության անդամները, մասնավորապես՝ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել էր տնտեսական աճի մասինեւ հորդորել, որ լավատես լինել եւ նկատել այն: Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ կառավարության մատնանշած աճին զուգահեռ խանութներում օր օրի միսն ու կարագը թանկանում են:

«Տնտեսական աճի դեպքում եւ՛ թանկացումներ է լինում, եւ՛ էժանացումներ: Դրա համար ժողովուրդը պետք է երկրի տնտեսական վիճակին ծանոթ լինի, որպեսզի նայի մեխանիզմներին եւ հասկանա, թե ինչու է գնաճ լինում: Եթե արգելված թանկացումներ են, ուրեմն պետք է պատիժներ լինեն: Հիմա, որ ասեմ՝ կլինեն մարդիկ, որ կնեղանան: Գտեք փոքր մարդկանց, թող ասեն, թե գնաճն ինչի հետեւանք է: Ինձ կարգին քաղաքական հարցեր տվեք, թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը կամ մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում: Կարողա այդ ապրանքը երկու ամիս հետո լրիվ էժանանա: Թանկացումն ու էժանացումը չի կարելի կապել տնտեսության վիճակի հետ: Ասել, որ մեր երկրի տնտեսությունը քայքայված է, այդպես չէ, թանկացումներ եւ էժանացումներ աշխարհի բոլոր երկրներում էլ լինում է: Ինձ ուրիշ, նորմալ հարցեր տվեք»,- ասաց Սահակյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ factor.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее