▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալիշի ուղղությամբ hակառակորդը կատարել է տանկերի տեղաշարժ. հայկական կողմը դիմել է գործողությունների

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): 

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Կարդացեք նաև` Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее