▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը

Արագածոտնի մարզում թալանել են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը

Shamshyancom-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 28-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ի ժամը 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։ Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее