▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաբլետկաներ խմեք՝ կհանգստանաք․․․Տաբլետկաների կարիք ձեր ղեկավարն ունի․․․Ռեպլիկներ ավագանու նիստում

Այսօր Երեւանի ավագանու նիստում Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  նշեց, թե Հայկ Մարությանի հումորները չի հասկանում եւ նիստին ուշ գալուց հետո այդ հումորներն օրվա դրությամբ տեղին չեն:

«Երեւանի ավագանին իրեն պահում է այնպես, կարծես թե կապ չունի այս ամենի հետ: Շատ է քննարկվել՝ արդյոք դավաճանական իշխանություններ էին, թե ոչ: Իհարկե, դա քննության հարց է», -նշեց նա:

«Պարոն Խաժակյան, տաբլետկաներ խմեք՝ կհանգստանաք»,- դիմելով Դավիթ Խաժակյանին՝ ասաց Հայկ Մարությանը:

«Տաբլետկաների կարիք ձեր ղեկավարն ունի»,- Հայկ Մարությանին տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее