▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը նորություն ունի

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Վերջին Բլոգը գրում է. Երգչուհի Սյուզի Մելիքյանի համար 2015-ը լավ տարի էր: Զրույցում ամփոփելով 2015-ը՝ Սյուզին ասաց, որ չնայած երգարվեստում նորություններ գրեթե չի ներկայացրել, չի դադարել աշխատել, մասնակցել է տարբեր համերգների:

Սյուզիի խոսքով՝ արդեն իսկ նորություն ունի. «2016-ին ավելի շատ նորություններ կունենամ երգարվեստում: Հիմա աշխատում եմ նոր երգի վրա, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Դեռ չեմ ուզում մանրամասնել, թե ինչ երգ է, միայն կասեմ, որ դանդաղ, մեղեդային ստեղծագործություն է»:

Որպես դիմահարդար՝ Սյուզիի գործերը բավականին լավ են եղել, անցնող տարում նա նաև աշակերտներ է ունեցել: Սյուզին նշեց, որ գոհ է այն առանձնասենյակից, որն ունի հարսանյաց խանութում, սակայն առաջիկայում իր սրահը բացելու նպատակ ունի: «Երբ իմ սրահը բացեմ, կարող եմ ավելի շատ աշակերտներ ունենալ: Հիմա դրա հնարավորությունը չունեմ, քանի որ առանձնասենյակս թեև հարմարավետ է, բայց փոքր է»,- նշեց նա:

Երգչուհու խոսքով՝ 2016-ին շատ անելիքներ ունի, սակայն դրանց մասին նախապես խոսել չի ուզում. «Չեմ սիրում խոսել ծրագրերիս մասին, միայն կասեմ, որ այս տարի ավելի ակտիվ եմ լինելու երգարվեստում»:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ 2016-ին ընտանիքում համալրմանը՝ Սյուզին նշեց, որ տարեցտարի ավելի քիչ է խոսելու անձնականի մասին: «Մարդիկ պարբերաբար խոսում են իմ անձնականի մասին, բայց ես նախընտրում եմ այն փակ պահել: Երբ ինչ-որ բան փոխվի, ընտանիքումս համալրում լինի, բոլորը կիմանան այդ մասին, քանի որ դա այնպիսի բան է, որը հնարավոր չէ թաքցնել»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее