Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Երեկ երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը իր «Instagram»-ի էջում լուսանկար էր հրապարակել՝ դիմելով իր երկրպագուներին հետեւյալ գրառմամբ. «Ի՞նչ կասեք, սազու՞մ է ինձ այս ոճը»: Լուսանկարում երգչուհին կարճ, այսպես կոչված կառե կտրվածքի մազերով է, ինչպիսին երգչուհուն, կարելի է ասել, երբեք չենք տեսել:
«Իրականում չեմ կտրել մազերս, թեպետ միշտ եմ կարծել, որ ինձ կարճ, հատակապես այսպես կոչված կառե կտրվածքը կսազի: Արդյունքում ես եւ ընկերուհիս որոշեցինք հատուկ ծրագրի միջոցով հասկանալ, թե ինչ տեսք կունենամ, եթե կտեմ մազերս, եւ քանի որ ինձ շատ հետաքրքրում է նաեւ իմ երկրպագուների կարծիքը, որոշեցի այն հրապարակել եւ իմանալ նաեւ նրանց տեսակետը: Դատելով նկարի մեկնաբանություններից ՝ հասկացա, որ իմ մտերիմները, երկրպագուները եւս շատ հավանեցին իմ այդ ոճը, ի դեպ, շատ շնորհակալ եմ երկրպագուներիս, ովքեր հետեւողական կերպով արձագանքեցին եւ իրենց կարծիքն հայտնեցին»,- զրույցում նշեց Սյուզի Մելիքյանը:
Երգչուհին վստահեցրեց, որ թեպետ ինքը եւ իր երկրպագուները շատ են հավանել իր այդ կերպարը, միեւնույն է, երգչուհին չի պատրատվում կտրել իր երկար մազերը.
«Ճիշտն ասած, ես շատ երկար ժամանակ եմ տրամադրում իմ մազերը խնամելու, դրանց անընդհատ թարմ եւ առողջ տեսք հաղորդելու վրա, բացի այդ ես շատ եմ սիրում երկար մազեր եւ չեմ կարծում, թե կկտրեմ մազերս: Ինչ վերաբերվում է ոճային, կերպարային փոփոխություններին, հնարավոր է, որ որոշակի կերպարային փոփոխություններ լինեն, բայց դրանք դժվար թե մազերիս, հատկապես դրանց չափի հետ կապված լինեն»,- նշեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում