Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր նշում է իր ծննդյան 29-ամյակը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ ճշտելու, թե ինչպե՞ս է պատրաստվում նշել ծննդյան օրը, ի՞նչ անակնկալներ է ստացել մինչ այս, և ո՞ւմ կողմից է ստացել առաջին շնորհավորանքը:
Ամեն տարի մեծ եռանդով եք պատրաստվում նշել ձեր ծննդյան օրը: Հետաքրքիր է, թե այս տարի ինչպե՞ս եք կազմակերպել այն:
Այո, ամեն տարի ես մեծ եռանդով եմ վերաբերում ծննդյանս տոնին: Ամեն անգամ փորձում եմ ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել, օրս հիշարժան դարձնել: Այս տարին ևս բացառություն չէ, չնայած նրան, որ այս տարի շատ մեծ շուքով չեմ նշում: Ինձ համար հարազատ մարդկանց շրջապատում կանցկացնեմ օրս:
Ո՞ւմ կողմից եք ստացել առաջին շնորհավորանքը ու ի՞նչ անակնկալներ եք ստացել մինչ այժմ:
Շնորհավորանքներ ստացել եմ ինձ համար շատ թանկ մարդկանց կողմից: Անակնկալ ևս ստացել եմ ծաղկեփնջի տեսքով, նաև նվեր եմ ստացել, սակայն չեմ ցանկանում նշել, թե ում կողմից: Ժամը 00:00-ից սկսած նաև նվերներ ստացել եմ ընկերուհիներիս և հարազատներիս կողմից:
Ի՞նչ երազանք ունեք, որը կպահեք տորթի մոմերը փչելիս:
Չեմ ցանկանում բարձրաձայնել այդ երազանքիս մասին, քանի որ կարծում եմ, որ երազանքները չպետք է բարձրաձայնել: Ես կարծում եմ, որ մարդ միշտ պետք է երազի ու հավատա, որ այդ երազանքը կատարվելու է: Իսկ այսօրվա երազանքս վերաբերում է իմ կյանքին:
Ամենաօրիգինալ բարեմաղթանքը, որը երբևէ ստացել եք:
Ինձ համար բոլոր բարեմաղթանքներն օրիգինալ են: Դրանում ես ամեն տարի համոզվում եմ իմ ծննդյան օրը, քանի որ տեսնում եմ, թե ինչքան մարդիկ կան, որ իմ կողքին են: Միշտ ուշադիր են, բարեմաղթանքներով ու ջերմ խոսքերով ինձ ուրախացնում են: Իսկապես շատ շնորհակալ եմ բոլոր բոլորին:
Մյուս տարի արդեն նոր տարիքային շեմ եք մտնում, արդյոք չե՞ք վախենում դրանից:
Բոլորս էլ մեծանում ենք, բայց ես չեմ վախենում, քանի որ կարծում եմ, որ կինը չի մեծանում, այլ տարիների հետ ավելի իմաստուն է դառնում: Մարդ պետք է ամեն տարիքում իր հետաքրքրությունը գտնի, քանի որ ամեն տարիք ունի իր հետաքրքրությունը:
Հիմա, երբ հետ եք նայում ու հանրագումարի բերում ձեր կյանքը, հետաքրքիր է ի՞նչ կփոխեիք ու ինչ բացթողումներ եք ունեցել մինչ այս:
Ուղղակի վերանայում եմ կյանքս, հասկանում ինչ եմ արել և ինչ չեմ արել: Բացթողում մի փոքր սխալ կլինի ասել: Ես ամեն տարի իմ ծննդյան օրը հետ եմ նայում ու նկատում, թե ինչ տվեց ինձ այդ տարին: Ես կարծում եմ, որ մարդ ցանկացած տարիքում պետք է շնորհակալ լինի Աստծուց այն ամենի համար ինչ նա ունի:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան