Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը մեզ զրույցում այսօր իր մասնագիտական խորհուրդները հայտնեց ամառային առօրյա դիմահարդարման վերաբերյալ:
«Որպես դիմահարդար առաջին խորհուրդը, որ կտամ, առօրյայում տոնային քսուքից հրաժարվելն է: Հատկապես ամռանը տոնային քսուկը կարելի է փոխարինել թեթեւ դիմափոշիով, քանի որ տոնային քսուքները դեմքի համար այնքան էլ օգտակար չեն»,- նշեց դիմահարդարը:
Առօրյա դիմահրադարման շեշտադրումներից մեկը մասնագետը համարում է հոնքերը. «Թե առօրյայում, թե երեկոյան դիմահարդարման ժամանակ ես խորհուրդ եմ տալիս ընդգծել հոնքերը: Վերջին շրջանում նորաձեւ են հաստ հոնքերը, ինչը եթե բնականից չկա, կարելի է ստանալ հատուկ մատիտների կամ ստվերաներկերի միջոցով, բայց անպայման պետք է այդ հարցում պահպանել չափը եւ հասկանալ, թե որքանով են հաստ հոնքերը համահունչ տվյալ դիմագծերին: Հոնքերը կարող են ամբողջովին փոխել դեմքը՝ երբ հոնքերը հարդարված են, կինը առավել խնամված տեսք է ունենում»,-նկատեց Սյուզի Մելիքյանը:
Ամառային առօրյա դիմահարդարման համար Սյուզին կարեւորեց նաեւ ստվերաներկերի ընտրությունը. «Ես առաջարկում եմ ամռանը ստվերաներկեր ընտրելիս հրաժարվել մուգ եւ խիտ գույներից: Այս ընթացքի տենդեցների շարքում են մարմնագույնը, բաց շոկոլադե եւ շոմպայնի երանգները»,-նշեց նա եւ հավելեց.
«Այս տարի ակտուալ է նաեւ աչքերի ներքեւի հատվածը ընդգծել կապույտի, փիրուզագույնի եւ կանաչի տարբեր տոներով: Հատկապես, երբ տվյալ կինը ունի օրինակ կանաչ աչքեր, այդ դեպքում աչքերի ներքեւի հատվածը ներկելով կանաչ ստվերաներկով, կարելի է աչքին ավելի տպավորիչ տեսք հաղորդել, բայց այդ պարագայում պետք է ամբողջ աչքի վրա ճիշտ աշխատել»:
Ինչ վերաբերում է շրթներկի ընտրությանը, Սյուզի Մելիքյանը ընդգծեց. «Շրթներկի գույների ընտրությունը շատ անձնական է: Կոնկրետ ես նուրբ, բաց եւ բնականին մոտ գույների սիրահար եմ, բայց շատերը նախընտրում են մուգ գույներ, որոնք ճիշտ համադրելու դեպքում կարելի է ստանալ գեղեցիկ արդյունք»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում