Armsport.am: Գերմանական Դորտմունդ քաղաքում տեղի ունեցավ WBA վարկածով աշխարհի չեմպիոն  Կարինա Մորենոյի (ԱՄՆ) և հայազգի Սյուզի Կենտիկյանի (Գերմանիա)  ռևանշ-մենամարտը:
 
 Սա զույգի երկրորդ հանդիպումն էր: 2012 թվականի դեկտեմբերին Մորենոն  հաղթեց Կենտիկյանին և նվաճեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
 
 Այս անգամ Կենտիկյանը կարողացավ հաղթել Մորենոյին և վերադարձնել գոտին:  Կենտիկյանի չեմպիոնական տիտղոսը որոշեցին մարտի դատավորները՝  առավելությունը տալով հայ մարզուհուն:
Աղբյուր` Armsport.am
    
      

